Բազուկով աղցան

Պարզ և արագ պատրաստվող այս աղցանը շատ արագ կհագեցնի Ձեր քաղցը:
Բաղադրիչներ
- 1 հատ գազար
- 1 հատ բազուկ
- 150 գ պինդ պանիր
- 2-3 ատամիկ սխտոր
- թթվասեր կամ մայոնեզ
- սամիթ
- աղ
Պատրաստման եղանակը
- Բազուկը խաշել, այնուհետև անցկացնել քերիչով:
- Գազարը շոգեխաշել և քերիչով անցկացնել:
- Պանիրը անցկացնել քերիչով:
- Սամիթը մանր կտրատել, խառնել սխտորի և պանրի հետ:
- Քերած զանգվածներին ավելացնել մայոնեզ և խառնել:

- Ըստ հերթականության գազարը լցնել համապատասխան տարայի մեջ, ավելացնել պանրային խառնուրդը, հետո բազուկը:



- Դնել սառնարանում 15 րոպե:
- Տարան հեռացնել և մատուցել:

Բարի ախորժակ
