Բաղադրիչներ
մայոնեզ
400 գ հավի խաշած լյարդ
1 մարինացված սոխ
10 հատիկ ձիթապտուղ
սամիթ, մաղադանոս
3 խաշած ձու
100 գ չամիչ
2 տուփ հալած պանիր
2 ատամիկ սխտոր
քնջութ
Պատրաստման եղանակը
Մատուցվող ափսեի մեջ մայոնեզ քսել, ավելացնել խորանարդաձև կտրատած հավի լյարդը

Սոխը կիսալուսնաձև կտրատել, ավելացնել 1 թ/գ շաքարավազ, 0,5 թ/գ աղ, 1 ճ/գ քացախ, 100 մլ եռման ջուր` թողնել 20 րոպե, ապա ջրքամել, ավելացնել աղցանին և մայոնեզ քսել

Ավելացնել շրջանաձև կտրատած ձիթապտուղ, մանրացրած սամիթ, մաղադանոս, մայոնզ

Ավելացնել քերիչով անցկացրած խաշած ձու, մայոնեզ, չամիչ

Հալած պանիրը լավ ճզմել, ավելացնել ճզմած սխտոր, ավելացնել մյուս բաղադրիչներին և լավ տարածել

Ավելացնել քնջութ, զարդարել ըստ ճաշակի և մատուցել )))

Բարի ախորժակ