Արագ և համեղ նախաճաշ, որը կպատրաստեք հաշված րոպեների ընթացքում: Նրբերշիկով նրբաբլիթ

Բաղադրիչներ

2 լավաշ

8 հատ նրբերշիկ

100 գ պանիր

2 ճ/գ կետչուպ

կանաչ սոխ

2 ձու

Պատրաստման եղանակը

Լավաշն ուղղանկյունաձև կտրատել, յուրաքանչյուրի վերևի հատվածին մի փոքր ձու քսել, իսկ ներքևի հատվածին` կետչուպ

Կետչուպին ավելացնել քերած պանիր, մանրացրած կանաչ սոխ և 1 հատ նրբերշոիկ

Փաթաթել նրբաբլիթի պես, թաթախել ձվի մեջ և 2 կողմից տապակել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում