Բաղադրիչներ
500 գ հավի կրծքամիս
5-6 հատ կարտոֆիլ
1 հատ լոլիկ
1 գլուխ սոխ
մայոնեզ
3 ատամիկ սխտոր
300 գ պանիր
սամիթ
աղ
սև և կարմիր պղպեղներ
հավի համեմունք
Պատրաստման եղանակը
Հավի միսը կտրատել, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, հավի համեմունքով

Կարտոֆիլը շրջանաձև կտրատել, ավելացնել աղ, ձեթ և լավ խառնել

Մայոնեզին ավելացնել ճզմած սխտոր և խառնել

Հրակայուն տարայի մեջ շարել կարտոֆիլը, մայոնեզ քսել

Ավելացնել հավի միսը, կիսալուսնաձև կտրատած սոխը և մայոնեզ քսել

Ավելացնել կիսալուսնաձև կտրատած լոլիկը և դարձյալ մայոնեզ քսել: Դնել 200°С տաքացրած ջեռոցում 40 րոպե

Ավելացնել քերած պանիր և ևս 5 րոպե թողնել ջեռոցում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ