Արագ և բյուջետային լազանյա լավաշից. այլևս կարիք չկա երկար պատրաստել շերտերը

Լավաշով ուտեստ
Ընթրիքի հիանալի տարբերակ՝ մեծ ընտանիքների համար: Համեղ և հագեցնող շերտավոր տաք ուտեստ՝ պատրաստված մեծ սիրով:

Բաղադրիչներ

  • 800 գ տավարի աղացած միս
  • 1 հատ սոխ
  • 2 հատ բուլղարական պղպեղ
  • 400 գ պանիր
  • 2 հատ լոլիկ
  • 2 ճաշի գդալ պապրիկա կամ կարմիր պղպեղ
  • 50 գ սամիթ
  • 1 ճաշի գդալ օրեգանո
  • 2 ճաշի գդալ բուսայուղ
  • 2 ճաշի գդալ տոմատի մածուկ
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1 Սոխը մանրացնել, և տապակել բուսայուղի մեջ:
2 Ավելացնել տավարի աղացած մսը, և տապակել:
3 Լոլիկը և պղպեղները մանր խորանարդներով կտրատել, ավելացնել մսի վրա:
4 Ավելացնել տոմատի մածուկը:
5 Թողնել կրակի վրա 5 րոպե, այնուհետև խառնել, և թողնել 10-15 րոպե կրակին:
6 Ավելացնել համեմունքները և կտրատված սամիթը:
7 Լավաշը դնել տարայի մեջ, վրան լցնել միջուկը, և վրան ցանել քերած պանիրը:
8 Նույն սկզբունքով պատրաստել հաջորդ շերտերը:
9 Եփել 180°C ջեռոցում 15 րոպե: Դուրս հանել վրան լցնել քերած պանիր, և թողնել ջեռոցում ևս 10 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Կիսվել Facebook-ում