Արագ պատրաստվող և չափազանց համեղ խմորեղեն, որը պատրաստվում է իր միջուկի հետ միասին:

Բաղադրիչներ

Կաթնաշոռային շերտի համար`

400 գ կաթնաշոռ (5%)

8 գ վանիլային շաքարավազ

3 ճ/գ թթվասեր

1 ձու

40 գ եգիպտացորենի օսլա

100 գ շաքարավազ

Խմորի համար`

5 ձու

80 գ շաքարավազ

80 գ ալյուր

20 գ կակաո

½ թ/գ փխրեցուցիչ

8 գ վանիլային շաքարավազ

2 ճ/գ տաք ջուր

(Կաղապարի չափը` 30/40 սմ)

Պատրաստման եղանակը

Կաթնաշոռը, շաքարավազը, վանիլային շաքարավազը, ձուն, թթվասրը, եգիպտացորենի օսլան խառնել իրար և լավ հարել (հարմար է բլենդերով)

Կաղապարի մեջ սննդային թուղթ փռել և ստացված զանգվածը լցնել, հարթեցնել, թողնել մի կողմ

Խմորի համար՝ ձվերի դեղնուցն առանձնացնել սպիտակուցներից: Սպիտակուցի մեջ մի պտղունց աղ լցնել, լավ հարել` ընթացքում քիչ-քիչ ավելացնելավ շաքարավազ, ավելացնել վանիլային շաքարավազ, հարել այնքան մինչև կստացվի պինդ փրփուրի պես զանգված

Այժմ մեկ առ մեկ ավելացնել ձվի դեղնուցներն ու հարել

Ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը խառնել իրար և մի մասը մաղել խմորի վրա

Լավ խառնել, ավելացնել 1 ճ/գ տաք ջուր, շարունակել խառնել, այնուհետև ավելացնել ալյուրի մնացած մասը, խառնել, ավելացնել ևս 1 ճ/գ ջուր և խառնել

Ստացված խմորային զանգվածն ավելացնել կաթնաշոռային զանգվածի վրա, հարթեցնել, փխել 180°C տաքացրած ջեռոցում 30 րոպե

Հանել ջեռոցից, շրջել մեկ այլ սննդային թղթի վրա, որի օգնությամբ էլ կարող եք փաթաթել ռուլետը։ Նույն թղթով փաթաթել, որպեսզի փափուկ մնա

Հովանալուց հետո կարելի է կտրտել, շաքարի փոշի ցանել և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում