Արագ պատրաստվող քաղցր նախաճաշ

Բանանով նրբաբլիթներ
20 րոպե

Բաղադրիչներ

  • 1 հատ բանան
  • 1 հատ ձու
  • 150 գր ալյուր
  • 220 մլ կաթ
  • 1.5 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 40 գր կարագ (կամ մարգարին)
  • 3 ճաշի գդալ շաքարավազ

Պատրաստման եղանակը

1 Հարել ձուն, բանանը և շաքարավազը:
2 Ավելացնել կաթը և խառնել:
3 Փխրեցուցիչը խառնել ալյուրի հետ, մաղել և աստիճանաբար ավելացնել խառնուրդին:
4 Ավելացնել  հալեցրած կարագը և խառնել:
5 Տաքացրած չոր  թավայի մեջ գդալով լցնել մի փոքր խմոր և տապակել մոտ երեք րոպե, հետո պտտել և տապակել ևս 2 րոպե:
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.