Բաղադրությունը
- 100 գ մուգ շոկոլադ,
- 60 մլ տաք ջուր,
- 1 հատ ձու,
- 30 գ շաքարավազ:
Պատրաստման եղանակը
Շոկոլադի վրա տաք ջուր լցնել, դնել թույլ կրակին և հալեցնել: Շոկոլադը չպետք է եռա:
Ձվի սպիտակուցը և դեղնուցը առանձնացնել:
Դեղնուցը ավելացնել շոկոլադի մեջ և լավ խառնել:
Իսկ սպիտակուցը առաձնին հարել շաքարավազի հետ, մինչև փրփրուն և կայուն զանգված կստացվի:
Այնուհետև շոկոլադով զանգվածն ավելացնել սպիտակուցի մեջ և հարել:
Պատրաստի զանգվածը լցնել աման(ների) մեջ և 1-2 ժամ թողնել սառնարանում:
Մատուցելուց առաջ վրան քերած շոկոլադ շաղ տալ:
Բարի ախորժակ