Մսով և կարտոֆիլով մակարոններ
Համեղ և հետաքրքիր ճաշատեսակ պարզ բաղադրիչներով:
Բաղադրիչներ
- 300 գր տավարի միս
- 2 հատ կարտոֆիլ
- 1 հատ գազար
- 1 հատ սոխ
- 2 ճաշի գդալ տոմատի մածուկ
- 250–300 գր մակարոն
- բուսական յուղ
- աղ
- աղացած սև պղպեղ
- 300–350 մլ ջուր
- կանաչի (ըստ ցանկության)
Պատրաստման եղանակը
1 Կարտոֆիլը և գազարը երկարավուն կտրատել, մանրեցնել սոխը և միսը:
2 Միսը տապակել բարձր կրակի վրա, ավելացնել սոխը և տոմատի մածուկը:
3 Ավելացնել գազարը, կարտոֆիլը և տապակել, մինչև կարտոֆիլի ոսկեգույն դառնալը, համեմել աղով:
4 Ավելացնել մակարոնները, տապակել ևս 1–2 րոպե, այնուհետև լցնել 300–350մլ ջուր: Համեմել պղպեղով, խառնել և եփել 8–10 րոպե:
5 Փակել կափարիչով և շոգեխաշել ցածր կրակի վրա 20–25 րոպե: Ավելացնել կանաչի, խառնել և մատուցել:
Բարի ախորժակ