Բաղադրությունը
- 3 հատ կարտոֆիլ,
- 3 հատ ձու,
- 1-2 ճաշի գդալ ձեթ,
- կանաչ սոխ,
- աղ:
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը լվանալ, կեղևը հանել և քերիչով անցկացնել:
Հաստ հատակով թավայի մեջ ձեթ լցնել, մի փոքր տաքացնել, և ավելացնել կարտոֆիլը, համեմել աղով: Կարտոֆիլը տապակել այնքան ժամանակ, մինչև կսկի փափկել:
Ձուն ջարդել, աղ և մանր կտրատված սոխ ավելացնել, պատառաքաղով հարել:
Կարտոֆիլին գդալի օգնությամբ նրբաբլիթի տեսք տալ, և վրան լցնել ձվով խառնուրդը:
Ծածկել թավայի կափարիչը, կրակը թուլացնել և տապակել 3 րոպե:
3 րոպե անց պտտել մյուս կողմի վրա և ևս մի քանի վայրկյան տապակել:
Բարի ախորժակ