Արագ, հեշտ, թեթև ու համե՞ղ, դա կարող է լինել հենց ա՛յս ուտեստը` բանջարեղենային տապակա

Բաղադրիչներ

1 գլուխ կարմիր սոխ

3 ատամիկ սխտոր

150 գ շամպինյոն

2 հատ գազար

1 հատ մեծ պղպեղ

1 հատ մեծ դդմիկ

կանաչ սոխ

2 ճ/գ սոյայի սոուս

0,5 թ/գ կծու պղպեղ

0,5 թ/գ քաղցր պղպեղ

0,5 թ/գ աղ

քնջութ

Պատրաստման եղանակը

Սոխը կիսալուսնաձև կտրատել և 2 րոպե, ուժեղ կրակի վրա տապակել: Ավելացնել մանրացրած սխտոր, թողնել 30 վայրկյան և վերցնել կրակից

Սունկը բարակ կտրատել, 3 րոպե, ուժեղ կրակի վրա տապակել, վերցնել կրակից

Գազարը երկարությամբ կտրատել և 4-5 րոպե տապակել ուժեղ կրակի վրա

Ավելացնել երկարությամբ կտրատած պղպեղն ու դդմիկը. Թողնել ուժեղ կրակի վրա 3 րոպե

Ավելացնել տապակած սոխն ու սունկըշ

Ավելացնել կանաչ սոխ, սոյայի սոուս, աղ, կծու և քաղցր պղպեղներ, թողնել ևս 3 րոպե և վերցնել կրակից

Զարդարեք քնջութվ և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում