Բաղադրիչներ
2 ձու
4 ճ/գ շաքարավազ
8 գ վանիլային շաքարավազ
50 մլ կաթ
50 մլ ձեթ
110 գ ալյուր
16 գ փխրեցուցիչ
ջեմ
կաղապարի չափը 18 սմ
Պատրաստման եղանակը
Ձուն, շաքարավազն ու վանիլային շաքարավազը խառնել իրար, ավելացնել 50 մլ կաթ, խառնել, ավելացնել նույնքան ձեթ` խառնել
Ավելացնել ալյուրը, լավ խառնել, ավելացնել փխրեցուցիչը` խառնել
Կաղապարի մեջ սննդային թուղթ փռել, խմորի ьш մասը լցնել, դնել 180°С տաքացրած ջեռոցում 15 րոպե,
Հանել, ջեմ լցնել, ավելացնել խմորի մնացած մասը, դնել 180°С տաքացրած ջեռոցում 15-20 րոպե
Խոհանոցային վրձինով մի փոքր ջեմ քսել արդեն պատրաստ թխվածքին
Կարող եք զարդարել` ըստ ցանկության: Տվյալ դեպքում` օգտագործվել է նուշ
Թեյը չմոռանաք )))
Բարի ախորժակ