Բաղադրությունը
Խմոր
- 150 գ կարագ,
- 2 հատ ձու,
- 200 գ շաքարավազ,
- 320 գ ալյուր,
- 1 թեյի գդալ սոդա,
- 2 ճաշի գդալ մեղր:
Կրեմ
- 400 գ թթվադեր
- 2-3 ճաշի գդալ շաքարի փոշի:
Պատրաստման եղանակը
Կարագը, մեղրը, շաքարավազը խառնել, դնել կրակին: Հենց զանգվածը սկսի եռալ, ավելացնել սոդան, լավ խառնել ու միանգամից հանել կրակից, թողնել, որ հովանա:
Զանգվածը կարամելի գույն է արդյունքում ունենում:
Հովանալուց հետո զանգվածի վրա ավելացնել ձուն և հարել:
Այնուհետև 2-3 մասով ավելացնել մաղված ալյուրը և հարել, իսկ պնդանալուց հետո խառնել:
Խմորը բաժանել 2 հավասար մասի: Ստացվում է քսովի խմոր:
Ջեռոցի ձևամանի մեջ յուղաթուղթ փռել, և խմորի մի մասը լցնել մեջը ու տարածել:
Թխել 12-15 րոպե 200 ջերմաստիճանում:
Թխված շերտի ծայրերը հավասարեցնել ու բաժանել 3 մասի:
Նույն կերպ պատրաստել նաև խմորի 2-րդ մասը:
Ընդհանուր խմորի 2 մասից ստացվում է 6 շերտ:
Կրեմը պատրաստելու համար հարել/խառնել բարձր յուղայնությամբ թթվասերը և շաքարի փոշին:
Կրեմը քսել յուրաքանչյուր շերտերին: Տոթն ամբողջությամբ ծածկել կրեմով, և վրան շաղ տալ կտրված կողքերից ստացված փշրանաքները:
Մի քանի ժամ թողնել, որ կրեմը ներծծվի:
Բարի ախորժակ