Ավելացրեք այս բաղադրատոմսը ձեր պահքի մենյուի մեջ: Սնկով և լոբով աղցան

Բաղադրիչներ

400 գ խաշած լոբի

150-200 գ պահածոյացված սունկ

1 հատ գազար

1 ատամիկ սխտոր

Համեմ

Սամիթ

50 մլ.լ ձեթ

1 թ/գ խմելի-սունելի

1 թ/գ սև պղպեղ

1 թ/գ օրեգանո

1 թ/գ աղ

Պատրաստման եղանակը

Սունկը բաժանել 2 մասի (եթե մեծ են` 4): Գազարն անցկացնել քերիչով և ավելացնել սնկին

Ավելացնել մանրացրած համեմ և սամիթ

Ավելացնել լոբին: Խմելի-սունելին, սև պղպեղը, օրեգանոն և աղը լցնել ձեթի մեջ, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Լավ խառնել, թողնել 10 րոպե և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում