Ասյ բլիթները վստահաբար կարող են փոխարինել ցանկացած պիցցայի: Պանրով և երշիկով բլիթներ

Բաղադրիչներ

Խմորի համար`

400 գ ալյուր

1 թ/գ աղ

50 մլ ջուր

125 մլ կաթ

1,5 թ/գ խմորիչ

50 մլ ձեթ

1 ձու

Միջուկի համար`

150 գ երշիկ

300 գ պանիր

Պատրաստման եղանակը

50 մլ ջրի մեջ խմորիչ լցնել, խառնել և 5 րոպե թողնել

Ալյուրին ավելացնել աղ, խառնել, ավելացնել տաք կաթ, ձու, խմորիչը և լավ խառնել

Ավելացնել ձեթ և խմոր հունցել: Ծածկել, թողնել 5 րոպե, ապա սեղանի վրա ևս 5 րոպե հունցել, ծածկել, թողնել տաք տեղ 40-50 րոպե

Միջուկի համար անհրաժեշտ է երշիկն ու պանիրը քերիչով անցկացնել և խառնել իրար

Սեղանին մի քիչ ձեթ քսել, խմորը բացել, գրտնակել 30/40 սմ

Լցնել քերած բաղադրիչները և ռուլետի պես փաթաթել

Բաժանել մասերի, դնել ջեռոցի թավայի մեջ, ծածկել, թողնել 25-30 րոպե

Յուրաքանչյուրի վրա ձու քսել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե

Եվ ահա՛ պատրաստ է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում