Բաղադրիչներ
2 սոխ
1 գազար
2 կարտոֆիլ
1 լ ջուր
½ պղպեղ
250 գ աղացած միս
2 ատամիկ սխտոր
1 թ/գ աղ
0,5 թ/գ սև և կարմիր պղպեղներ
½ թ/գ չորացրած ռեհան
30 գ վերմիշել
մաղադանոս
Պատրաստման եղանակը
1 գլուխ սոխը խորանարդաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել կտրատած գազար, թողնել ևս 2 րոպե, ավելացնել կարտոֆիլ, թողնել 2 րոպե
Ավելացնել ջուր, աղ, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 15 րոպե
1 գլուխ սոխը խորանարդաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղ, աղացած միս, ճզմած սխտոր, տապակել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, չորացրած ռեհան, խորանարդաձև կտրատած լոլիկ, թողնել ևս 2 րոպե և վերցնել կրակից
Լցնել ապուրի մեջ, ավելացնել վերմիշել, թողնել եփվի
Ավելացնել մանրացրած մաղադանոս և վերցնել կրակից
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ