Ապշեցուցիչ նախուտեստ նրանց համար, ովքեր սմբուկի սիրահար չեն

Տապակած սմբուկ

Բաղադրիչներ
3 հատ սմբուկ
3 հատ ձու
աղ
սև պղպեղ
200 գ եգիպտացորենի ալյուր

Պատրաստման եղանակը

Սմբուկը մեջտեղից բաժանել երկու մասի, այնուհետև ամեն մի մասը երեք մասի բաժանել՝ առանց ամբողջական կտրատելու:

Սմբուկները լցնել եռացրած ջրի մեջ, մի քանի րոպե պահել, մինչև գույնը փոխելը:

Թաթախել հարած ձվի մեջ, այնուհետև եգիպտացորենի ալյուրի, և տապակել բուսայուղի մեջ:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:

Կիսվել Facebook-ում