Բաղադրիչներ
5-6 հավի բուդ
աղ
սև պղպեղ
հավի համեմունք
ձիթայուղ
100 գ բեկոն
250-300 գ սունկ
230 մլ սերուցք
1 թ/գ սխտորի փոշի
Պատրաստման եղանակը
Հավի միսը համեմել աղով, սև պղպեղով, հավի համեմունքով և 2 կողմից 3-ական րոպե տապակել։ Տեղափոխել 200°С տաքացրած ջեռոց և թողնել 20 րոպե

Բեկոնը երկարությամբ կտրատել, մի քանի րոպե տապակել և վերցնել կրակից

Սունկը կտրատել և տապակել

Ավելացնել սերուցք, տապակած բեկոնը, աղ, սև պղպեղ, սխտորի փոշի, թողնել կրակին այնքան, մինչև թանձրանա

Ավելացնել հավի միսը, թողնել 5-6 րոպե

Ավելացնել մաղադանոս, թողնել ևս 2 րոպե և մատուցել )))

Բարի ախորժակ