Բաղադրիչներ
250 գ սունկ
1 գլուխ սոխ
աղ, սև պղպեղ
100 գ թթվասեր
300 գ շերտավոր խմոր
150 գ մոցարելլա պանիր
1 ձու
Պատրաստման եղանակը
Սունկը կտրատել, մի քանի րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած սոխ, աղ, սև պղպեղ, թողնել 3 րոպե
Ավելացնել թթվասեր, թողնել ևս 3 րոպե և վերցնել կրակից
Շերտավոր խմորը բաժանել քառակուսիների, յուրաքանչյուրի մեջ 1-ական ճ/գ ստացված խճողակից դնել, ավելացնել քերած պանիր
Եռանկյունաձև փակել, ամրացնել, ապա 2 կողմերից դեպի ներս ծալել
Շարել ջեռոցի տապակի մեջ, ձու քսել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Կարող եք մատուցել ցանկացած սոուսով )))
Բարի ախորժակ