Բաղադրատոմսեր Թխվածքներ

Այս նրբահամ բուլկիները իրենց փափկությամբ կզարմացնեն Ձեզ

Բուլկիներ
Անհավանական թեթև և փափուկ այս բուլկիները երբեք այսքան հեշտ չեք պատրաստել:

Բաղադրիչներ

  • 300 մլ տաք կաթ
  • 100 գ շաքարավազ
  • 50 գ հալեցրած կարագ
  • 2 հատ ձու
  • 1 ճաշի գդալ խմորիչ
  • 0.5 թեյի գդալ աղ
  • 700 գ ալյուր

Պատրաստման եղանակը

  • Ալյուրին ավելացնել շաքարավազը, աղը, խմորիչը և խառնել:
  • Ալյուրին ավելացնել տաք կաթը, հալեցրած կարագը, ձուն և խառնել մինչ պնդանալը:
  • Խմորը հունցել մոտավորապես 5 րոպե:
  • Տարայի պատերին քսել բուսայուղ, և խմորը դնել տարայի մեջ:
  • Տարայի բերանը ծածկել սննդային թաղանթով, և թողնել՝ 1.5 ժամ խմորը հանգստանա:
  • Խմորը հանել տարայից և հունցել:
  • Խմորը բաժանել գնդերի, շարել տարայի մեջ, ծածկել  և դնել տաք տեղ 40 րոպե:
  • Ձվի դեղնուցին ավելացնել 1 ճաշի գդալ կաթ և խառնել, այնուհետև քսել գնդիկների վրա:
  • Ջեռոցում թխել 20 րոպե 180° ջերմաստիճան տաքությամբ:
Բարի ախորժակ: