Անչափ համեղ և հյութալի ուտեստ, որը կարող եք պատրաստել կոտլետների փոխարեն

Հավի մսով ջեռեփուկ
Կոտլետների փոխարեն կարող եք պատրաստել այս ուտեստը, որն ավելի արագ և հեշտ է:

Բաղադրիչներ

  • 1 կգ հավի աղացած միս
  • 1 հատ սոխ
  • 2 ատամիկ սխտոր
  • 4 ճաշի գդալ սպիտակաձավար (манная крупа)
  • 150 մլ կաթ կամ ջուր
  • 4 ճաշի գդալ կետչուպ
  • 1 հատ ձու
  • 1/4 թեյի գդալ չորացրած ռեհան
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը

1 Սոխը մանր կտրատել, սխտորը ճզմել կամ քերիչով անցկացնել:
2 Հավի աղացած մսի մեջ ավելացնել սոխը, սխտորը, սպիտակաձավարը, կաթը, 3 ճաշի գդալ կետչուպը, ձուն, ռեհանը, աղը, պղպեղը:
3 Ամբողջը լավ խառնել և 30 րոպե թողնել սառնարանում:
4 Զանգվածը լցնել ջերմակայուն ամանի մեջ կամ որևէ ձևամանի մեջ:
5 Եփել մոտ 40 րոպե 190օC-ում:
6 Այնուհետև ուտեստը հանել ջեռոցից, վրան կետչուպ քսել և 5 րոպե կրկին եփել 200-220օC-ում
7 Մատուցելիս վրան կտրատված կանաչի շաղ տալ:
Բարի ախորժակ:
Կիսվել Facebook-ում