Բաղադրիչներ
1,2 կգ տավարի փափկամիս
3 գլուխ սոխ
50 մլ ջուր
120 գ կարագ
1 թ/գ շաքարավազ
1,5 թ/գ աղ
սև պղպեղ
5-6 ատամիկ սխտոր
2 թ/գ 6% քացախ
Պատրաստման եղանակը
Միսը միջին մեծության խորանարդներով կտրատել, լցնել թավայի մեջ
Սոխը շրջանաձև կտրատել և շարել մսի վրա, ավելացնել 50 մլ ջուր, կարագ, փակել կափարիչն ու դնել կրակին և հասցնել եռման աստիճանի: Այնուհետև կրակն իջեցնել միջին ջերմության վրա և թողնել 1 ժամ
1 ժամ անց համեմել աղով, ավելացնել շաքարավազ, սև պղպեղ, քացախ, մանրացրած սխտոր, լավ խառնել, ծածկել կափարիչն ու թողնել ևս 1 ժամ
Մատուցեք տաք վիճակում )))
Բարի ախորժակ