Գազարով և դդմիկով նախուտեստ
Ամռնը հինանալի տարբերակ է նաև որպես աղցան պատրաստելու համար:
Բաղադրիչներ
- 1 կգ դդմիկ
- 300 գ գազար
- 1 հատ սոխ
- 1 տուփ համեմունք (նախատեսված կորեական գազարի համար)
- 3-4 ճաշի գդալ քացախ (9%)
- 3 ճաշի գդալ բուսայուղ
- 3 ճաշի գդալ շաքարավազ
- 5 ատամիկ սխտոր
- 2 թեյի գդալ աղ
Պատրաստման եղանակը
1 Դդմիկը և գաղարը անցկացնել կորեական գազարի համար նախատեսված քերիչով:
2 Սոխը կիսալուսնաձև կտրատել:
3 Ավելացնել շաքարավազը, աղը, և սխտորը ճզմել վրան:
4 Ավելացնել քացախը և կորեական գազարի համար նախատեսված համեմունքը:
5 Բուսայուղը դնել կրակին, մի փոքր տաքացնել, և ավելացնել ուտեստի վրա:
6 Տեղափոխել ավելի հարմար տարայի մեջձ, կափարիչով ծածկել, և պահել սառնարանում 1 օր:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով
Պատրաստում ենք սիրով