Անչափ համեղ դդմիկով կոտլետներ

Դդմիկով կոտլետ
45 րոպե

Բաղադրիչներ

  • 800 գ դդմիկ
  • 120 գ չորահաց
  • 1 հատ սոխ
  • կանաչի
  • 3 ատամիկ սխտոր
  • 100 գ պանիր
  • 2 հատ ձու
  • ձեթ
  • աղ
  • պղպեղ

Պատրաստման եղանակը

1 Դդմիկը քերիչով անցկացնել, ավելացնել 1 թեյի գդալ աղ և խառնել:
2 Քերված դդմիկը լցնել քամիչի մեջ, այդպես թողնել 20 րոպե՝ ընացքում գդալով զանգվածը ճզմելով, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա:
3 Քերված դդմիկով զանգվածի մեջ ավելացնել աղացած սոխ և սխտոր, մանր կտրատված սամիթ, քերված պանիր, մանրեցված չորահաց, ձու և սև պղպեղ ու խառնել:
4 Զանգվածից կոտլետներ ձևավորել և տապակել ձեթի մեջ:
5 Ցանկության դեպքում կոտլետները կարելի է թաթախել ալյուրի մեջ:
Կիսվել Facebook-ում