Աղցաններ Բաղադրատոմսեր

Անուշահոտ և նրբահամ աղցան՝ թեթև պատրաստվող և հագեցնող

Լոբով աղցան
Այս աղցանը կդառնա Ձեր ամենասիրելին, շատ թեթև և արագ պատրաստվող աղցան:

Բաղադրիչներ

  • 400 գ սպիտակ լոբի
  • 1 հատ հաց
  • 3-4 ատամիկ սխտոր
  • 400 գ խոզապուխտ
  • 4 ճաշի գդալ մայոնեզ
  • 3 հատ մարինացված վարունգ
  • կանաչի (ըստ ցանկության)
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  • Հացի չոր կողմերը կտրատել, բուսայուղի մեջ տապակել:
  • Տապակելուց հետո, սխտորը լավ քսել հացիկների վրա:
  • Մանր խորանարդիկներով կտրատել:
  • Խոզապուխտը և վարունգը խորանարդներով կտրատել:
  • Ավելացնել 1 օր առաջ նախապես թրջած սպիտակ լոբին:
  • Կանաչին մանր կտրատել:
  • Ավելացնել աղը, սև պղպեղը և մայոնեզը: Լավ խառնել:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: