Սմբուկով ուտեստ
Հետաքրքիր տարբերակ սմբուկով ուտեստ պատրաստելու համար: Այն ախորժելի տեսք ունի և շատ հյութալի է:
Բաղադրիչներ
- 2 հատ սմբուկ
- 300 գր հավի փափկամիս
- 200 գր չերրի լոլիկ
- 2 ճաշի գդալ բուսական յուղ
- 1 ճաշի գդալ կետչուպ կամ աջիկա
- 3 ճաշի գդալ սոյայի սոուս
- 2 ճաշի գդալ բուսական յուղ
- 1 ճաշի գդալ կիտրոնի հյութ
- աղ
- աղացած սև պղպեղ
- կարմիր պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Փայտիկները թրջել 10–15 րոպե:
2 Հավի փափկամիսը բարակ կտրել: (մոտ 5–7 մմ հաստությամբ)
3 Յուրաքանչյուր կտորը «ծեծել» երկու կողմից:
4 Տեղափոխել տարայի մեջ, ավելացնել աջիկա, սոյայի սոուս, բուսական յուղ, կիտրոնի հյութ, համեմել աղով և պղպեղով: Խառնել, փակել տարան և թողնել, որ մարինացվի:
5 Սմբուկները բարակ կտրել, վրան աղ լցնել և թողնել 10–15 րոպե: Առաջացած հյութը մաքրել անձեռոցիկով կամ լվանալ:
6 Յուրաքանչյուրի վրա բուսական յուղ քսել և տապակել բարձր կրակի վրա մինչև կիսաեփված դառնալը:
7 Սմբուկը, մարինացված միսը և լոլիկը շարել փայտիկի վրա: (եթե լոլիկը մեծ է, կարելի է կիսել)
8 Եփել ջեռոցում 15–20 րոպե 180°C ջերմաստիճանում:
Բարի ախորժակ