Թխվածքաբլիթ
Փափուկ և անչափ համեղ թխվածքաբլիթներ՝ ամենապարզ բաղադրատոմսով:
Բաղադրիչներ
- 320 գ ալյուր
- 2 ճաշի գդալ շաքարավազ
- 1 թեյի դալ փխրեցուցիչ
- 2 հատ ձու
- 100 գ թթվասեր
- 100 գ կարագ
- վանիլին
Պատրաստման եղանակը
1 Ալյուրը, շաքարավազը, փխրեցուցիչը և վանիլինը խառնել իրար:
2 Կարագը մանր կտրատել, լավ խառնել, որ ստացվի խմորանման զանգված:
3 Ավելացնել 1 հատ ձու և թթվասերը, խառնել մինչև ստացվի խմորը: Թողնել 10 րոպե հանգստանա:
4 Խմորը գրտնակով բացել, վրան քսել ձու և ցանել շաքարավազ
5 Կտրատել՝ ըստ նախասիրության, և թխել ջեռոցում 180°C տաքությամբ 25 րոպե:
Բարի ախորժակ: