Աննկարագրելի նուրբ և փափուկ, հեքիաթային թխվածք «Բարձիկներ»

Բաղադրիչներ

Շոկոլադե խմորի համար`

4 ձու

150 գ շաքարավազ

100 մլ ձեթ

100 մլ կաթ

180 գ ալյուր

3 ճ/գ կակաո

1 թ/գ փխրեցուցիչ

Կաթնաշոռային միջուկի համար`

400 գ փափուկ կաթնաշոռ

1 ձու

1 ճ/գ եգիպտացորենի օսլա

2 ճ/գ վանիլային շաքարավազ

100 գ շաքարավազ

կաղապարի չափը` 13/22 սմ

Պատրաստման եղանակը

Կաթնաշոռին ավելացնել շաքարավազ, վանիլային շաքարավազ, ձու, խառնել, ավելացնել օսլան, նորից լավ խառնել և թողնել մի կողմ

Խմորի համար առանձնացնել ձվերի սպիտակուցն ու դեղնուցը։Սպիտակուցի մեջ մի պտղունց աղ լցնել, հարել։ Երբ սկսում է փրփրել` քիչ-քիչ ավելացնել շաքարավազի կեսը և շարունակել հարել (Աստիճանաբար ուժեղացնել հարիչի հզորությունը): Հարել մինչև ստացվի պինդ փրփուր

Ձվի դեղնուցներին ավելացնել մնացած շաքարավազը և հարել` մինչև ստացվի բաց երանգով, փափուկ զանգված: Աստիճանաբար ավելացնել ձեթ, հետո կաթ և շարունակել հարել

Ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը խառնել իրար, մի մասը լցնել խմորի վրա, խառնել, ավելացնել մնացած մասը, դարձյալ խառնել

Մաս-մաս ավելացնել սպիտակուցը

Տեղափոխել կաղապարի մեջ, հարթեցնել, իսկ կաթնաշոռային զանգվածը լցնել կրեմի համար նախատեսված պարկի մեջ (կարելի է պարզապես լցնել պինդ պոլիէթիլենի մեջ և մի պոքրիկ անցք անել), խմորի վրա վանդակների ձև տալ

Թխել 180°C տաքացրած ջեռոցում 40-45 րոպե

Թողնել մի քիչ հովանա և բաժանել մասերի

Վայելել մեկ բաժակ տաք սուրճի հետ )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում