Աննկարագրելի համեղ և անփոխանցելի բույր: Տապակած պելմենի

Բաղադրիչներ

500 գ պելմենի

3 ճ/գ կետչուպ կամ տոմատի մածուկ

3 ճ/գ ձեթ

2 ճ/գ մայոնեզ

100 գ ջուր

սև պղպեղ

աղ

Պատրաստման եղանակը

Թավայի մեջ ձեթ լցնել, տաքացնել, ավելացնել պելմենները, թողնել միջին ջերմության կրակի վրա այնքան, մինչև ոսկեգույն երանգ կստանան

Ավելացնել մայոնեզ, կետչուպ կամ տոմատի մածուկ, ջուր և լավ խառնել

Համեմել սև պղպեղով, աղով` անհրաժեշտության դեպքում, տապակել մինչև հեղուկը գոլորշիանա

Կարող եք զարդարել ցանկացած կանաչեղենով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում