Աննկարագրելի համեղ տորթ «Բաունտի»

Բաղադրությունը

  • Խմոր

3 հատ ձու,

1 պտղունց աղ,

80 գ ալյուր,

20 գ կակաո,

0.5 թեյի գդալ փխրեցուցիչ,

120 գ շաքարավազ:

  • Կրեմ

200 մլ կաթ,

150 գ կոկոսի քերուկ,

100 գ կարագ,

100 գ շաքարավազ:

  • Ջնարակ

150գ շոկոլադ,

80 գ կաթ:

  • Օշարակ

150 մլ սերուցք (10%):

Պատրաստման եղանակը

3 ձուն, 1 պտղունց աղը և շաքարավազը հարել այնքան, մինչև կստացվի փրփրուն և ուռուցիկ զանգված:

Ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը առանձին ամանի մեջ խառնել, մաղով անցկացնել և մաս-մաս ավելացնել հարված ձվով զանգվածի մեջ՝ զգուշությամբ խառնելով:

Ձևամանի (20 սմ) հատակին յուղաթուղթ փռել, խմորը լցնել մեջը և թխել 20-25 րոպե 200 ջերմաստիճանում:

Տորթը թողնել, որ հովանա:

Թավայի մեջ լցնել շաքարավազը, կաթը և կարագը և դնել միջին կրակին: Եփել այնքան, մինչև միասեռ զանգված կստացվի, այնուհետև ավելացնել կոկոսի քերուկը և մոտ 10 րոպե եփել թուլ կրակին՝ անընդհատ խառնելով:

Տորթը բաժանել 2 մասի, ուռուցիկ մասը ևս կտրել: 2 շերտերը սերուցքով թրջել: 1-ին շերտին հաստ շերտով կրեմ քսել, դնել 2-րդ շերտ, և այսպես տորթը դնել սառնարանում:

Պատրաստել ջնարակը՝ կաթով և շոկոլադով ու լցնել տորթի վրա:

Ձևավորել ըստ ցանկության:

Վերջում տորթը թողնել 2-3 ժամ սառնարանում և հետո նոր համտեսել:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում