Աննկարագրելի համեղ մսային ռուլետ, որն անընդհատ կցանկանաք պատրաստել

Բաղադրություն

 500-600 գ հավի աղացած միս

100-150 գ շամպինյոն

150 գ պանիր

2 հատ լավաշ

1 հատ սոխ

1  հատձու

2,5 ճ/գ թթվասեր

մաղադանոս

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելացնել կտրտած մաղադանոս, համեմել աղով, սև պղպեղով (կարող եք ավելացնել նաև ձեր սիրելի համեմունքներից), ավելացնել 2,5 ճ/գ թթվասեր և լավ խառնել, մինչև կստացվի միասեռ զանգված, և թողնել մի կողմ

Կտրատել շամպինյոնները (միջին չափի), փռել լավաշներից մեկը, թթվասեր քսել, լցնել քերած պանիր

Դնել լավաշի երկրորդ շերտը, ավելացնել աղացած մսով զանգվածը, վրան շարել շամպինյոնները (լավաշի վերին հատվածը մի փոքր ազատ թողնել)

Ծալել և ռուլետի տեսք ստանալ։ Պատել ձվի դեղնուցով և քունջութ ցանել ռուլետի վրա

Դնել ջեռոցում`  200°C, 45-50 րոպե

Դե ինչ՝ բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում