Բաղադրիչներ
2 միջին չափի մանդարին
2-3 ձվի դեղնուց
180 գ ալյուր
0,5 տուփ վանիլային շաքարավազ
100 գ շաքարավազ
125 մլ կաթ
25 գ հալած կարագ
1,05 թ/գ փխրեցուցիչ
Պատրաստման եղանակը
Ձուն, շաքարավազը, կարագը, կաթը, վանիլային շաքարավազն ու աղը միասին լավ հարել
Ավելացնել ալյուրն ու փխրեցուցիչը և դարձյալ հարել
Ստացված խմորը լցնել ջեռոցի համար նախատեսված կաղապարի մեջ (24 սմ), հավասարեցնել, գեղեցիկ դասավորել մանդարինի կտորները, մի փոքր հալած կարագ լցնել, 2 ճ/գ շաքարավազ շաղ տալ, դնել 180°C տաքացրած ջեռոցում 30-35 րոպե
Շաքարի փոշի ցանեք և վայելեք )))
Բարի ախորժակ