Անմահական տորթ-սուֆլե, որն ուղղակի հալչում է բերանում: Կաթնաշոռով` տորթ-սուֆլե

Բաղադրիչներ

450 գ կաթնաշոռ

400 մլ 33% սրուցք

150 գ շաքարի փոշի

10 գ վանիլային շաքարավազ

20 գ ժելատին + 100 մլ ջուր

2 ադամաթուզ

90 գ կիվիի  համով ժելե + 325 մլ եռման ջուր

Զարդարելու համար` ադամաթուզ, կիվի

Կաղապարի կամ շրջանակի չափը` 24 սմ

Պատրաստման եղանակը

Կաթնաշոռին ավելացնել վանիլային շաքարավազ, շաքարի փոշի, 50 մլ սերուցք և լավ հարել բլենդերով

20 գ ժելատինին ավելացնել 100 մլ սենյակային ջերմաստիճանի ջուր, թողնել 15-20 րոպե, ապա հալեցնել գոլորշու վրա, ավելացնել կաթնաշոռային զանգվածին և հարել

350 մլ սերուցքը հարել, մաս-մաս ավելացնել կաթնաշոռային զանգվածին և խառնել

Ավելացնել կտրատած ադամաթուզ, լավ խառնել, լցնել կաղապարի մեջ (շատ ավելի հարմար է մատուցվող ափսեի վրա շրջանակ դնել և պատրաստել սուֆլեն) և 30 րոպե թողնել սառնարանում

Կիվիի համով ժելեին ավելացնել 325 մլ եռման ջուր, լավ խառնել, թողնել սառչի, ապա ավելացնել արդեն պատրաստ սուֆլեին և 6 ժամ թողնել սառնարանում (ավելի լավ արդյունքի համար թողնել 1 գիշեր)

Զարդարել մրգերով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում