Սինաբոն

Բաղադրիչներ
Խմորի հումք
- 300 մլ կաթ
- 5 գր չոր խմորիչ
- 1 ճաշի գդալ շաքարավազ
- 150 գր ալյուր
Թթվասերով խառնուրդ
- 250 գր թթվասեր
- 50 գր շաքարի փոշի
- 50 մլ կաթ
Խմոր
- 500 գր ալյուր
- 0.5 թեյի գդալ աղ
- 2 հատ ձու
- 60 գր շաքարավազ
- 100 գր կարագ (82% յուղայնությամբ)
Միջուկ
- 100 գր կարագ (82% յուղայնությամբ)
- 150 գր շաքարավազ
- 20 գր դարչին
Պատրաստման եղանակը
Խմորի հումք
- Ալյուրը մաղել տարայի մեջ, ավելացնել թթխմորը, խառնել:
- Կաթը տաքացնել (40 աստիճանից ոչ տաք), ավելացնել շաքարավազը:
- Կաթի կեսը լցնել ալյուրի վրա, խառնել, այնուհետև աստիճանաբար ավելացնելով կաթը՝ միավորել ամբողջը: (Կարելի է խառնել նաև հարիչով)

- Տարան փակել չոր սրբիչով և դնել որևէ տաք վայրում մոտ 30–50 րոպե:
Թթվասերով խառնուրդ
- Խառնել կաթը, շաքարավազը և թթվասերը մինչև դառնա համասեռ զանգված:

Խմոր
- Խառնել շաքարավազը և ձուն: Ավելացնել աղը, խմորի հումքը և նորից խառնել:

- Ավելացնել կարագը (սենյակային ջերմաստիճանի), ալյուրը, և հունցել խմորը:
- Տեղափոխել տարայի մեջ, փակել չոր սրբիչով և դնել որևէ տաք վայրում մոտ 1–1.5 ժամ:

- Միջուկի համար խառնել շաքարավազը և դարչինը:

- Խմորը գրդնակել (մինչև 1 սմ հաստությամբ), վրան քսել մնացած կարագը, և հավասարաչափ լցնել միջուկը:

- Փաթաթել և բաժանել (ատամի թելով) 3 սմ հաստությամբ կտորների:
- Ամեն կտորի ծայրը ծալել դեպի ներքև և դասավորել յուղաթերթի վրա: Փակել չոր սրբիչով և դնել որևէ տաք վայրում մոտ 30–50 րոպե:

- Եփել ջեռոցում 20–25 րոպե, 180 ջերմաստիճանում:
- Թխվածքը հանել ջեռոցից, և վրան լցնել թթվասերով խառնուրդը:

