Բաղադրիչներ
5 կարտոֆիլ
1 գլուխ սոխ
450 գ աղացած միս
աղ
սև և կարմիր պղպեղներ
կանաչ սոխ
150 մլ կաթ
100 գ պանիր
3 ձու
Պատրաստման եղանակը
Կաղապարի մեջ ձեթ լցնել, շարել շրջանաձև կտրատած կարտոֆիլների մի մասը, ավելացնել աղացած միսը, հավասարապես տարածել
Ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, կիսալուսնաձև կտրատած սոխ
Ավելացնել կարտոֆիլի մնացած մասը, մի պտղունց աղ, սև և կարմիր պղպեղներ, ծածկել փայլաթիթեղով և դնել 180°С տաքացրած ջեռոցում 40 րոպե
3 ձվին ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, լավ խառնել, ավելացնել կաթ, կանաչ սոխ, քերած պանիր և լավ խառնել
Ստացված սոուսն ավելացնել ջեռեփուկին և ևս 15 րոպե թողնել ջեռոցում
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ