Անհնար է չսիրել այս տորթը` չափազանց փափուկ, նրբահամ, գեղեցիկ և արագ պատրաստվող: Թխվածքաբլիթով տորթ

Բաղադրիչներ

350 գ թխվածքաբլիթ

90 գ հալեցրած կարագ

30 մլ կաթ

Կրեմի պատրաստման համար`

1 ձվի դեղնուց

80 գ շաքարավազ

60 գ եգիպտացորենի օսլա

500 մլ կաթ

50 գ սպիտակ շոկոլադ

100 գ մասկարպոնե

Պատրաստման եղանակը

Թխվածքաբլիթը մանրացնել, ավելացնել ձեթ, կաթ, լավ խառնել, բաժանել 2 մասի: Մի մասը լցնել կաղապարի մեջ, ամուր տարածել և մինչև կրեմի պատրաստ լինելը  թողնել սառնարում

Կրեմի պատրաստման համար՝ 1 ձվի դեղնուցին ավելացնել շաքարավազ, լավ խառնել, ավելացնել եգիպտացորենի օսլա, կաթ` մաս-մաս, լավ խառնել, դնել կարկին և խառնելով եփել այնքան, մինչև թանձրանա

Վերցնել կրակից, ավելացնել սպիտակ շոկոլադ, մասկարպոնե և լավ խառնել

Լցնել խմորի վրա, հավասարապես տարածել

Ավելացնել թխվածքաբլիթի առանձնացված մասը, հավասարապես տարածել և 4 ժամ թողնել սառնարանում

Կարող եք համտեսել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում