Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Անհավանական նուրբ և արագ պատրաստվող ուտեստ լավաշից

Լավաշով ուտեստ
Այս ուտեստը նախաճաշի հիանալի տարբերակ է, իսկ միջուկը կարող եք փոփոխել ըստ Ձեր ցանկության:

Բաղադրիչներ

  • 200 գ լավաշ
  • 4 հատ խաշված ձու
  • 100 գ պանիր
  • 1 ճաշի գդալ թթվասեր կամ մայոնեզ
  • 1 հատ ձու (հում)
  • կանաչ սոխ
  • աղ

Պատրաստման եղանակը

  • Միջուկը պատրաստելու համար խաշված ձուն, կտրատված կանաչ սոխը, քերված պանիրը և 1 ճաշի գդալ մայոնեզը միասին խառնել:
  • Լավաշը ուղղանկյունաձև կտորների բաժանել:
  • Միջուկը լցնել լավաշի մեջ, և գլանաձև փաթաթել:
  • Ստացված կտորները թաթախել աղով համեմված ձվի մեջ և տապակել:
Բարի ախորժակ