Կարմիր կաղամբով աղցան

Գեղեցիկ և խրթխրթան այս աղցանը ամենօրյա հիանալի և պարզ տարբերակ է:
Բաղադրիչներ
- 400 գ կարմիր կաղամբ
- 300 գ շամպինիոն
- 2-3 հատ մարինացված վարունգ
- 1 հատ սոխ
- 3 ճաշի գդալ մայոնեզ
- բուսայուղ
- աղ
Պատրաստման եղանակը
- Սունկը մանր կտրատել և տապակել բուսայուղով:

- Սոխը մանր կտրատել:

- Մարինացված վարունգը մանր կտրատել:

- Կաղամբը մանր կտրատել, վրան աղ ցանել և խառնել:

- Ավելացնել կտրատված զանգվածին, վրան լցնել մայոնեզ և լավ խառնել:

Բարի ախորժակ:
