Աղցան «Կարմիր ծով»

Համեղ, հյութեղ և նրբահամ աղցան, որը շատ արագ է պատրաստվում:
Բաղադրիչներ
- 200 գ ծովախեցգետնի ձողիկներ
- 1/4 հատ կարմիր պղպեղ
- 3-4 հատ լոլիկ
- 50 գ պանիր
- 3-4 ատամիկ սխտոր
- 2-3 ճաշի գդալ մայոնեզ
Պատրաստման եղանակը
- Ծովախեցգետնի ձողիկները մանր կտրատել:

- Կարմիր պղպեղը և լոլիկը երկարությամբ կտրատել:

- Պանիրը անցկացնել քերիչով:
- Սխտորը ճզմել, ավելացնել աղցանին:

- Ավելացնել մայոնեզը, և լավ խառնել:


Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
