Բաղադրիչներ
Խմորի համար`
170 մլ կաթ
3 գ խմորիչ
1 ճ/գ շաքարավազ
¾ թ/գ աղ
40 գ ձեթ
280-300 գ ալյուր
Միջուկի համար`
150 գ պանիր
2-3 ատամիկ սխտոր
մաղադանոս
աղ
սև պղպեղ
1 ձու
քնջութ
Պատրաստման եղանակը
Կաթին ավելացնել շաքարավազ, խմորիչ, խառնել, թողնել 10-15 րոպե, ապա ավելացնել աղ, ձեթ, մաս-մաս ավելացնել ալյուր, լավ խառնել և խմոր հունցել (կարելի է դիմել նաև հարիչի օգնությանը): Պետք է ստացվի փափուկ և չկպչուն խմոր
Պատել մի փոքր ձեթով, ծածկել և թողնել 40 րոպե
Բաժանել մասերի, գրտնակել, ծածկել և թողնել ևս 15 րոպե
Միջուկը պատրաստելու համար անհրաժեշտ է մաղադանոսը մանրացնել, ավելացնել քերած պանիր, ճզմած սխտոր, աղ, սև պղպեղ և լավ խառնել: Ձուն պատառաքաղի օգնությամբ հարել, մի մասն ավելացնել միջուկին
Յուրաքանչյուր գնդիկը օվալաձև գրտնակել, ռուլետի պես փաթաթել, ամրացնել, տեղափոխել ջեռոցի տապակի վրա
Կենտրոնական հատվածում կտրվածք անել, ծածկել և թողնել 20 րոպե
Ձվի մնացած մասը քսել բլիթների կողային մասերին, քնջութ ցողել, լցոնել պանրային զանգվածով և դնել 180°С տաքացրած ջեռոցում 15-20 րոպե
Վայելե՛ք, քանի դեռ տաք է )))
Բարի ախորժակ