Բաղադրիչներ
12 հ մակարոնե լիստեր
500 գ աղացած միս
200 գ պանիր
200-300 գ տոմատի սոուս
1 գլուխ սոխ
1 գազար
1 պղպեղ
2-3 ատամիկ սխտոր
սամիթ, մաղադանոս, կանաչ սոխ, ռեհան
1,5 թ/գ աղ
սև պղպեղ, համեմի աղացած սերմ
Բեշամել սոուսի համար`
50 գ կարագ
50 գ ալյուր
700 մլ կաթ
1 թ/գ աղ
մշկընկույզ
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, սխտորը մանրացնել, 5 րոպե տապակել, ապա ավելացնել աղացած միս, քերած գազար, աղ, սև պղպեղ, համեմի աղացած սերմ, տոմատի սոուս, լավ խառնել, ծածկել կափարիչն ու թողնել միջին ջերմության կրակին 30 րոպե
Բեշամել սոուսի համար անհրաժեշտ է կարագը հալեցնել, ավելացնել ալյուր և անընդհատ խառնելով թողնել 3 րոպե
Մաս-մաս ավելացնել կաթ, անընդհատ խառնելով եփել այնքան, մինչև դառնա միասեռ զանգված: Ավելացնել աղ, մի պտղունց մշկընկույզ, լավ խառնել և վերցնել կրակից
Կաղապարի մեջ սոուս լցնել, 3 մակարոնե լիստ դնել, ավելացնել տապակած միս
Ավելացնել սոուս, մանրացրած կանաչեղեն, խորանարդաձև կտրատած պղպեղ, քերած պանիր և այս նույն հաջորդականությամբ ևս 2-3 շերտ
Վերջին շերտը դնել լիստ, սոուս, քերած պանիր, պղպեղ, կանաչեղեն և դնել 180°С տաքացրած ջեռոցում 35-40 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ