Անթերի աղցան է` գեղեցիկ, օգտակար և շա՜տ համեղ, որը կզարդարի ձեր տոնական սեղանը: Բազուկով աղցան

Բաղադրիչներ

500 գ բազուկ

1-2 ճ/գ թթվասեր կամ մայոնեզ

50 գ սալորաչիր

30-50 գ ընկույզ

2 ատամիկ սխտոր

200 գ հալած պանիր

150 գ փափուկ կաթնաշոռ

աղ

Պատրաստման եղանակը

Հալած պանիրն անցկացնել քերիչով

Ավելացնել փափուկ կաթնաշոռ, մայոնեզ կամ թթվասեր, մանրացրած սխտոր և լավ խառնել

Բազուկն անցկացնել մանր քերիչով, ավելացնել մանր կտրատած սալորաչիր, ընկույզ, մի պտղունց աղ և լավ խառնել

Փոքր, կլոր տարայի մեջ սննդային պոլիէթիլեն փռել: 2 ճ/գ բազուկ լցնել, գդալով հավասարեցնել

Ավելացնել պանրային զանգվածը` հավասարեցնել, ավելացնել ևս 1 նույն հերթականությամբ շերտ

Վերջին շերտը պետք է լինի բազուկը: Ծածկել և 40 րոպե թողնել սառնարանում

Հանել, շրջել հակառակ կողմի վրա, զարդարել ընկույզով և համեմով

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում