Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Անզուգական բաղադրատոմս՝ խրթխրթան և բերանում հալչող կարտոֆիլներ պատրաստելու համար

Տապակած պանրային կարտոֆիլ
Շատ համեղ և անուշաբոյր կարտոֆիլ՝ խրթխրթան մակերեսով:

Բաղադրիչներ

  • 350 գ պանիր
  • 1.5-2 կգ կարտոֆիլ
  • աղ
  • սև պղպեղ
  • համեմունքներ
  • ուրց
  • բուսայուղ

Պատրաստման եղանակը

  • Կարտոֆիլը հաստ կտորներով կտրատել:
  • Ավելացնել սև պղպեղ, աղ, համեմունքներ՝ ըստ ճաշակի, ուրց, ավելացնել մի փոքր բուսայուղ, և խառնել:
  • Լցնել տարայի մեջ, հավասարաչափ տարածել:
  • Եփել ջեռոցում 180°C 35 րոպե:
  • Պանիրը քերել, կարտոֆիլը հանել ջեռոցից, վրան լցնել քերած պանիրը, և դնել ջեռոցը 5-10 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: