Բաղադրիչներ
1 գլուխ սոխ
2 լոլիկ
մաղադանոս
900 գ հավի կրծքամիս
աղ
սև և կարմիր պղպեղներ
1 թ/գ քիմիոն
½ թ/գ քրքում
30 մլ ձիթայուղ
300 գ սերուցքային պանիր
5 բուլղարական պղպեղ
400 մլ ջուր
500 գ յոգուրտ
2 ձու
2 ճ/գ ալյուր
100 գ պանիր
սամիթ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել, ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, քիմիոն, ձիթայուղ, սերուցքային պանիր, լավ խառնել
Ավելացնել խորանարդաձև կտրատած սոխ, լոլիկ, մանրացրած մաղադանոս և լավ խառնել
Պղպեղները երկարությաբ կիսել, լցոնել ստացված խճողակով, ջուր լցնել թավայի մեջ և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Յոգուրտին ավելացնել ձու, 1/2 թ/գ աղ, սև պղպեղ, քրքում, ալյուր, 250 մլ ջուր, լավ խառնել, 2-3 րոպե դնել կրակին, ապա լցնել պղպեղների վրա
Քերած պանիր ավելացնել և ևս 15 րոպե դնել ջեռոցում
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ