Տապակած իշխան
Բաղադրությունը
1600 գ իշխան ձուկ
2 ճաշի գդալ ձիթայուղ
ուրց
մաղադանոս
1 ճաշի գդալ աղ
Պատրաստման եղանակը
Ձուկը լավ մաքրել, լվանալ, դնել նախապես յուղաթղթով պատրաստված տարայի մեջ:
Ձկան ներսում և վրան աղ ցանել:
Կանաչիները լցնել ձկան մեջ:
Վրան քսել ձիթայուղը:
Եփել 180 աստիճան տաքությամբ ջեռոցում 30 րոպե:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: