Այս տորթը ուղղակի հալչում է բերանում

Տորթ «Երկնային»
Անուշահամ տորթ թեյի կամ սուրճի սեղանի համար:

Բաղադրիչներ

Խմոր

  • 4 հատ ձու
  • 100 գր կարագ
  • 125 գր ալյուր
  • 300 գր շաքարավազ
  • 30 գր կաթ
  • 8 գր վանիլային շաքար
  • 0.5 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 80 գր նուշ

Կրեմ

  • 300 գր հատապտուղներ (ըստ ցանկության)
  • 50 գր շաքարավազ
  • 500 մլ սերուցք (33-35%)
  • 50 գր շաքարի փոշի
  • վանիլին կամ վանիլինի էքստրակտ

Լրացուցիչ

  • 30 գր օսլա (եթե հատապտուղները սառեցված են)

Պատրաստման եղանակը

1 Ձվի դեղնուցը և սպիտակուցը առանձնացնել, կարագը հարել, ավելացնել վանիլային շաքար և 100 գր շաքարավազ, հարել:
2 Հատ–հատ ավելացնել դեղնուցները, հարել, մինչև փրփրի, այնուհետև ավելացնել կաթը և հարել ևս 3–5 րապե:
3 Ալյուրին խառնել փխրեցուցիչը, մաղել, ավելացնել կարագով խառնուրդին, հարել, մինչև դառնա համասեռ զանգված: Ստացված խմորը բաժանել 2 մասի:
4 Ձևամանների մեջ կարագ քսել, վրան ալյուր շաղ տալ, և լցնել խմորը: Տարածել այնպես, որ ծայրերը մի փոքր ավելի հաստ լինեն:
5 Ձվի սպիտակուցին ավելացնել 1 պտղունց աղ, հարել, մինչև փրփրի, աստիճանաբար ավելացնել 200 գր շաքարավազ և լավ հարել:
6 Ստացված զանգվածը բաժանել 2 մասի, լցնել խմորի վրա և հավասարեցնել, վրան լցնել կտրատված նուշը:
7 Եփել ջեռոցում 180°C ջերմաստիճանում մոտ 20 րոպե: Հանել, բիսկվիթներից մեկը բաժանել կտորների: Թողնել 2–3 ժամ, որ սառչեն:
8 Կրեմի համար սերուցքը մի քանի րոպե հարել, այնուհետև ավելացնել շաքարի փոշին, վանիլինը և հարել, մինչև դառնա կայուն զանգված:
9 Հատապտուղներին ավելացնել շաքարավազը, խառնել, լցնել չկտրատված բիսկվիթի վրա, խոհարարական պարկի օգնությամբ լցնել սերուցքը:
10 Վրան դնել հաջորդ բիսկվիթը և մոտ 2 ժամ թողնել սառնարանում:

Լրացուցիչ

1 Եթե հատապտուղները սառեցված են, ապա թողնել, որ հալչեն, մոտ 3 ճաշի գդալը առանձնացնել:
2 Մնացած հատապտուղների հյութը լցնել օսլայի վրա և լավ խառնել, իսկ հատապտուղներին ավելացնել շաքարավազ և դնել կրակին:
3 Եռալուն պես ավելացնել օսլան, խառնել և եփել, մինչև խտանա: Հանել կրակի վրայից, թողնել, որ սառչի, ավելացնել առանձնացված հատապտուղները, և ձևավորել տորթը:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.