Աջիկա
 
 
  
  
  
 

20 ժամ
Ի՞նչը կլրացնի անուշահոտ խորոված մսի ն, դե իհարկե տնական աջիկան:
Բաղադրիչներ
- 400 գ լոլիկ
- 3-4 ատամիկ սխտոր
- աղ
- 0.5 թեյի գդալ աղացած համեմի սերմ
- 0.5 թեյի գդալ սև պղպեղ
- 1 հատ խնձոր
- 1 կապ կանաչի (ըստ ցանկության)
- 1 թեյի գդալ խմելի–սունելի
- 1 թեյի գդալ չորացրած ռեհան
- 0.25 թեյի գդալ կծու չիլի պղպեղ
Պատրաստման եղանակը
1 Կանաչին մանր կտրատել: կարող եք նաև 1 կապից շատ վերցնել՝ ըստ նախասիրության: Համեղ է ստացվում մաղադանոսով, սամիթով կամ համեմով:
 
2 Թթվաքաղցր խնձորը անցկացնել քերիչով, նախապես հեռացնելով կեղևը:
 
3 Կանաչին խառնել խնձորին, սխտորը ճզմել, և ավելացնել կանաչիին:
 4 Լոլիկները անցկացնել մսաղացով, և լցնել մեծ տարայի մեջ:
 
5 Ավելացնել համեմունքները և աղը, լավ խառնել:
 
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:

 Կիսվել Facebook-ում
              Կիսվել Facebook-ում