Բաղադրիչներ
700 գ կարտոֆիլ
30 գ կարագ
400 գ սունկ
1-2 գլուխ սոխ
1-2 ճ/գ թթվասեր
2 լավաշ
200 գ յոգուրտ կամ կեֆիր
2 ձու
1 թ/գ մանանեխ
աղ
սև պղպեղ
կաղապարի չափը` 24 սմ
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, տապակել 2 րոպե, ապա ավելացնել սունկը, համեմել աղով, սև պղպեղով և թողնել 10-15 րոպե
Կարտոֆիլը մաքրել, խաշել, նրա ջրից 100 մլ առանձնացնել, իսկ կարտոֆիլը ճզմել:
Ավելացնել կարագը, առանձնացված ջուրը և շարունակել ջզմել
Ավելացնել տապակած սունկը և լավ խառնել
Ավելացնել թթվասեր, լավ խառնել և թողնել մի կողմ
Լավաշը լայնությամբ բաժանել մի քանի մասի, յուրաքանչյուրի մեջ 2 ճ/գ խճողակ դնել և փաթաթել
Կաղապարի ներսը պատել կարագով և ռուլետները շարել
Կեֆիրին (կամ յոգուրտին) ավելացնել 2 ձու, աղ, սև պղպեղ, մանանեխ և լավ խառնել
Լցնել ռուլետների վրա և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե
Համտեսե՜ք, քանի դեռ տաք է )))
Բարի ախորժակ