Այս ուտեստի համից պարզապես չեք կշտանա: Տապակած կարտոֆիլը` սնկով

Բաղադրիչներ

300 գ սունկ

600 գ կարտոֆիլ

100 գ գազար

120 գ սոխ

1 ճ/գ տոմատի մածուկ

2 ատամիկ սխտոր

աղ

սև պղպեղ

70 գ ձեթ

300 գ ջուր

համեմ, սամիթ

Պատրաստման եղանակը

Թավայի մեջ ձեթ լցնել, ավելացնել մանրացրած սխտորը, տապակել ուժեղ կրակի վրա 1 րոպե, ավելացնել խորանարդաձև կտրատած կարտոֆիլը և տապակել 5-6 րոպե

Սոխը կիսալուսնաձև, գազարը երկարությամբ կտրատել, սունկը կիսել 2 մասի և ամբողջն ավելացնել կարտոֆիլին։ Լավ խառնել և թողնել ուժեղ կրակին 3 րոպե (պարբերաբար խառնել)

Ջրի մեջ տոմատի մածուկ լցնել, ավելացնել 1 թ/գ աղ, սև պղպեղ, լավ խառնել և լցնել տապակի վրա, ծածկել կափարիչն ու թողնել միջին ջերմության կրակի վրա 30-35 րոպե

Զարդարեք մանրացրած կանաչեղենով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում