Բաղադրիչներ
3 հատ կարտոֆիլ
1 գլուխ սոխ
10 հատ սունկ
3 հավի կրծքամիս
150 գ թթվասեր
3 ճ/գ ձեթ
1 ճ/գ մանանեխ
աղ
սև և կարմիր պղպեղներ
2 ատամիկ սխտոր
պանիր
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը շրջանաձև կտրատել, համեմել աղով, ավելացնել 1 ճ/գ ձեթ և լավ խառնել: Կաղապարի ներսը պատել ձեթով, կարտոֆիլները տեղափոխել կաղապարի մեջ: Ավելացնել մանրացրած սոխ, շրջանաձև կտրատած սունկ
Հավի կրծքամսի վրա կտրվածքներ անել
Առանձին տարայի մեջ թթվասեր լցնել, ավելացնել ձեթ, մանանեխ, աղ, սև և կարմիր պղպեղներ, ճզմած սխտոր և լավ խառնել
Ստացված զանգվածով պատել ամբողջ միսը: 1-ական կտոր շրջանաձև կտրատած սունկ դնել մսի կտրված հատվածներում: Սնկի հետ դնել նաև 1-ական կտոր պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ